Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Աբրահամը 7-րդ անգամ հռչակվեց Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ

Սպորտ
aaa

Գերմանական «BoxSport» ամսագիրը երկրորդ տարին անընդմեջ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, միջին քաշային 2-րդ կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին ճանաչել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ: «Երեք չեմպիոնական տիտղոսների պաշտպանություն, դեկտեմբերին Մերիի հետ պսակադրություն, եւ վերջապես հաղթանակ «Տարվա բռնցքամարտիկ» անվանակարգում: Այդպիսին էր 2015 թվականը Արթուր Աբրահամի համար», - գրում է հայտնի ամսագիրը: Մասնագետների եւ ընթերցողների միջեւ անցկացված քվեարկության արդյունքներով Արթուր Աբրահամը վաստակել է 1502 ձայն եւ բավականին առաջ անցել Յուրգեն Բրեմերից եւ Վլադիմիր Կլիչկոյից: Նշենք, որ հայ բռնցքամարտիկն այդ տիտղոսին արժանանում է 7-րդ անգամ: Ի դեպ, 2015 թվականի Գերմանիայի լավագույն կին բռնցքամարտիկ է ճանաչվել մեր հայրենակից Սյուզի Քենտիկյանը, իսկ սիրողական բռնցքամարտում՝ Արտյոմ Հարությունյանը, որը օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել այդ երկրի համար: