Բնակիչները մնացել են առանց տան դռան. համատիրությունն անտարբեր է (տեսանյութ)
Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 15 շենքի վերջին՝ 9-րդ հարկում բնակվող ընտանիքի համար նոր տարին սկսվել է արտակարգ դեպքով. «Մի ուժեղ ձայն եղավ ու լույսն անջատվեց: Եկա, տեսնեմ՝ դուռն ամբողջովին գետնին, ու լրիվ փլված»,-պատմում է տան բնակիչ Հասմիկ Ասատրյանը: Դռան բացակայությունը,սակայն, իր գործն անում է, եւ տանն արդեն մի ամսից ավելի անտանելի ցուրտ է։ Ընդամենը 31 հազար դրամ թոշակով ապրող ամուսիները դիմել են թաղապետարան, ու ստացել ոչ հուսադրող պատասխան։ «Դա ձեր պատն է, դուք պետք է անեք: Համատիրություն գնացեք, կանեն ձեր գործերը: Ի՞նչ պատասխանի համատիրության տիկինը. 2 մեշոկ ցեմենտ կարող եմ տալ ձեզ, հեռացեք այստեղից»,-պատմեց տիկին Հասմիկի ամուսինը՝ Մկրտիչ Յափուջյանը: «Արգիշտի» համատիրության նախագահ Շուշանիկ Քալանթարյանը բացատրում է՝ ինչու չեն օգնել բնակչին։ Մանրամասները՝ տեսանյութում