Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրենքի բարեփոխումը ցմահ դատապարտվածների համար ուշացած է (տեսանյութ)

Հասարակություն
cmah-qnnarkum

Բրիտանացի Մայքլ Օ՛Բրայենից   11 տարի է պահանջվել, որպեսզի ապացուցի իր անմեղությունը: Նա մեղավոր էր  ճանաչվել մեկ անձի սպանության համար: «Լրագրողների օգնությամբ գտնվեցին նոր ապացույցներ, որը հիմք էր հանդիսանում մեղադրել ոստիկաններին կոռուպցիայի մեջ, եւ նոր երեւան եկած հանգամանքով կարողացանք բողոքարկել իմ գործը»,- ասում է Մայքլ Օ՛Բրայենը, որը «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ հրավերով եկել է Հայաստան: Այժմ նա ստեղծել է «Արդարադատության սխալները» կազմակերպությունը, որի նպատակն է պայքարել բրիտանական արդարադատության համակարգի կոռումպացվածության դեմ: «Դատական սխալներ բոլոր երկրներում էլ պատահում են, այդ իսկ պատճառով միացել եմ անմեղության ծրագրին եւ հիմա համագործակցում եմ՝ փորձելով անմեղներին դուրս հանել բանտից: Ես ծանոթ եմ Մհեր Ենոքյանի գործին, համարում եմ, որ նա անմեղ է եւ եթե մեր երկրում իր գործը քննվեր, ապա մեկ սպանության համար նա երբեք չէր դատապարտվի ցմահ»,- նշում է նա: Մայքլ Օ՛Բրայենը Հայաստանում մասնակցում էր  «Դատական սխալների հետևանքներն ու շտկման նոր գործիքները. բրիտանական փորձը» թեմայով քննարկմանը: «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ համահիմնադիր Զարուհի Մեժլումյանն էլ Հայաստանում կարեւոր քայլ համարեց այն, որ  քրեական նոր օրենսգրքում իրեղեն ապացույցներն այսուհետ չեն ոչնչացվի:  «Սա ապագային ուղղված մեծագույն քայլ եմ համարում, բայց ինչ անել, եթե չկան այդ իրեղեն ապացույցները, բայց մարդիկ շարունակում են պատիժ կրել եւ 20 տարի շարունակ բարձրաձայնում են, որ անմեղ են»: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ բարձրաձայնում է՝ այս տարիների ընթացքում որեւէ ցմահ դատաարտյալի գործ չի վերաբացվել: «Դատարանները  մարդիկ են, մի կողմ դնենք, դրանք  անկախ են, անկախ չեն: Նրանք մարդիկ են եւ կարող են սխալվել: Կներեք նույնիսկ մեր իշխանություններն են ընդունում, որ մեր դատական համակարգը կատարյալ  չէ եւ անընդհատ բարեփոխումների մեջ է»: Փաստաբան Ռոբերտ Ռեւազյանն էլ ցմահների գործերի վերանայման առումով կարեւորում է դատարանների անկախությունը: «Դատարանները բավականին անկախ չեն, որպեսզի ինքնուրույն որոշեն նման ծանր գործերով վերաբացումները։ Մարդկային գործոնը կա. ասում են նոր գործի վերաբացում,  նոր դատավարություն, նոր գլխացավանք, մեղավորների փնտրում, գործը կոծկողներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, որից խուսափում են»: Ցմահները իրենց գործերի վերայանման պահանջով պարբերաբար հացադուլներ են անցկացնում: