Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2016թ. Հայաստանում տեղի ունենալիք բոլոր զբոսաշրջային միջոցառումները

Հասարակություն
erebuni_yerevan_event-500x312

Զբոսաշրջային միջոցառումներ, որոնք անցկացվելու են Հայաստանում 2016թ.-ին: Որոշ ամսաթվեր և միջոցառումների անցկացման վայրեր ճշտվում են, և ցանկը կարող է շուտով թարմացվել: Ապրիլի 11 – Ձկան փառատոն, Կոտայքի մարզի Աբովյան քաղաք: Մայիսի 16 – Տոլմայի փառատոն, Արմավիրի մարզ, Սարդարապատի հուշահամալիր: Նպատակն է խթանել հայկական ուտեստները և խոհանոցը: Հունիսի 6 – Ոչխարի խուզում փառատոն, Սյունիքի մարզի Հալիձոր գյուղ: Կազմակերպիչն է IdEA հիմնադրամը: Հունիսի 13 – Հաց լեռներում փառատոն: Նպատակն է ծանոթանալ հացի թխման մշակույթի պատմության և հայ ժողովրդի ծիսակատարություններին կապ ունենալու հետ: Հուլիսի 4 (հուլիսի առաջին շաբաթ օր)- Թթենու փառատոն, Սյունիքի մարզի Գորիս քաղաք: Նպատակն է թթի օղու ստացմանը ծանոթացումը և համտեսումը: Հուլիսի 11 – Տարազ փառատոն: Փառատոնի մասնակիցները հյուրերին ծանոթացնում են հայկական ավանդական հագուստի՝ տարազի հետ: Հուլիսի 10-17 – Golden Apricot International Film Festival, Երևան: Կազմակերպիչ՝ www.gaiff.am: Օգոստոսի 11-12 – Նավասարդ փառատոն: Նպատակն է տոնել հեթանոսական Ամանորը: Օգոստոսի 15 (օգոստոսի երկրորդ շաբաթ օրը) – Գորգերի փառատոն. Տավուշի մարզի Դիլիջան քաղաք: Նպատակն է գորգերի և ժողովրդական արտիստների այլ աշխատանքների ցուցահանդես-վաճառքը: Օգոստոսի 16 – Մեղրի և հատապտուղների փառատոն. Տավուշի մարզի Բերդ քաղաք: Նպատակն է համտեսել և վաճառել մեղրի տարբեր տեսակներ, հատապտուղներ, ինչպես նաև դրանցից պատրաստված ըմպելիքներ: Սեպտեմբերի 12-13 – Խորովածի փառատոն, Լոռու մարզի Ախթալա քաղաք, շատ հայտնի խոհանոցային տոնակատարություն պարային համույթների մասնակցությամբ: Հոկտեմբերի 1-10 – Թատրոնի միջազգային փառատոն, Երևան: Փառատոնում մասնակցություն են ցուցաբերում տարբեր երկրների թատրոնների խմբեր: Անցկացվում է 7-րդ անգամ: Սեպտեմբերի 30, հոկտեմբերի 1 – Գինու փառատոն, Վայոց Ձորի մարզի Ռինդ և Արենի համայնքներ: Սա ամենասիրված փառատոններից մեկն է տեղի բնակիչների և բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ: Հոկտեմբերի 9-11 – Դուդուկի փառատոն, քաղաք Գյումրի: Հոկտեմբերի 12-13 (երկրորդ կիրակի օրը) – Էրեբունի-Երևանի ծնունդը: 2016թ.-ին Երևանը տոնում է իր 2798-ամյա տարեդարձը: travelnews.am