A
A
«Վանք» ՓԲԸ-ի մոմի արտադրամասն ամբողջությամբ այրվել է
Փետրվարի 1-ին, ժամը 00.15-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Չոբանքյարա կոչվող զորամասի մոտակայքում գտնվող մոմի արտադրամասում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը:Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 250 քմ տարածք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.39-ին, մարվել՝ 01.56-ին:
«Վանք» ՓԲԸ-ի տարածքում այրվել է մոմի արտադրամասն ամբողջությամբ (մոտ 250 քմ տանիք, մոտ 500 կգ մոմ, մոտ 500 կգ քարածուխ և 3 հաստոց):