Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բռնությունների վայրը թույլ է տալիս չպատասխանել իրավական հարցերին (տեսանյութ)

Քաղաքականություն
berdzor1

Արցախի ու Հայաստանի միջև գտնվող Բերձոր քաղաքի մոտ «Հարյուրամյակն առանց ռեժիմի» շարժման ավտոշարասյան վրա ուժայինների կողմից հարձակումից անցել է մեկ տարի: «Կանխվեց այս իշխանությունների համար այն վտանգը, որ մեր գործունեության արդյունքում կարող է Արցախում ժողովրդային ընդվզման նախապատրաստում տեղի ունենալ»,- ասում է Ժիրայր Սեֆիլյանը: Արցախ մեկնելիս Սեֆիլյանը վստահ է եղել, որ իրենց մուտքը թույլ չի տրվելու, սակայն անսպասելի է եղել ոստիկանական բիրտ ուժի կիրառումն այն պարագայում, երբ իրենք  որոշել են վերադառնալ: Բռնարարքը  իրականցվել է այնպիսի մի տարածքում, որը դուրս էր Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքից: Սա իշխանություններին հնարավորություն տվեց չպատասխանել այս գործին վերաբերող իրավական հարցերի: Ժիրայր Սեֆիլյանը նշում է. «Արցախը, լինելով չճանաչված պետություն, այնտեղ կատարված արարքները դժվար կարողանաս հասցնել համապատասխան միջազգային ատյաններ: Այդ օրերին ծանրութեթև արեցինք, թե իրավական ինչ հնարավորություններ կա հետապնդելու այս հարցը: Տեսանք, որ հետապնդելուց ազգային իմաստով ավելի պիտի տուժենք»: Տեղի ունեցածի համար նա չի մեղադրում Արցախի հայությանը, բռնություններն իրականացնում էին ոստիկաններ: Սեֆիլյանը համոզված է՝ Բերձորը պատահական չէր ընտրված: «Դրանով փորձեցին նաև վիհը խորացնել  արցախցու և հայաստանցու միջև, դա շոկ  էր հայության համար»: Ժիրայր Սեֆիլյանը վստահ է՝ իրենց պայքարը մի օր արդյունք տալու է, այդ ժամանակ անպատիժ չեն մնա ինչպես Բերձորի, այնպես էլ մյուս բռնարարքների հեղինակները:   Դիտեք նաև տեսանյութը