Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոքրիկ Սերյոժային վերմակի տակ հայտնաբերել էր բուժքույրը.Առավոտ

Քաղաքականություն
unnamed10

«Բացեցի դուռը, շատ մութ էր: Ինձ մոտ լապտեր կար: Մահճակալին պառկած մի կին տեսա, մոտեցա, տեսա այտին արյան հետքեր: Հետո բացեցի մյուս սենյակի դուռը: Տեսա մի կնոջ՝ անկողնու մեջ պառկած, նրանից քիչ հեռու՝ տղամարդու: Ձեռք տվեցի, տեսա սառն էին: Մտա երրորդ սենյակ: Գետնին ընկած էր մի վիրավոր տղամարդ: Անկողնու մեջ տեսա մի կնոջ՝ մազերը գզգզված: Նկատեցի, որ վզի հատվածում շատ արյուն էր: Մոտեցա, ասեցի տեսնեմ ինչ է եղել, որտեղն է վնասված: Վերմակը հետ տարա ու տեսա փոքրիկ երեխային մոր գրկում: Տեսա, որ շնչում է, հանեցի դուրս: Շապիկով էր: Շապիկը մի կողմ տարա, տեսա մարմնի վրա կտրած վերքեր էին: Անմիջապես զանգեցի դիսպետչերին, որ ոստիկանություն զանգ տա, քանի որ երեխային պիտի տանեինք հիվանդանոց: 12.15 րոպեին եղել ենք հիվանդանոցում»: Հարցին, թե առանց բժշկի՞ են գնացել, բուժքույրն ասաց, որ սովորաբար բժշկով են գնում, բայց այդ պահին եղել է առանց բժշկի: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով