Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿՐԿՆԵԼ ԴԺՎԱՐ ԿԼԻՆԻ

Մարզեր

Գեղարքունիքի մարզպետ Ստեփան Բարսեղյանն ընդունեց 2005թ ՀՀ մարզերի մեջ անցկացված ֆուտբոլային մրցաշարում հաղթած Մարտունու «Ալաշկերտ» ֆուտբոլային թիմին: Հանդիպման ընթացքում թիմի մարզիչ Վոլոդյա Մհերյանը նշեց, որ թիմը գտնվում է ֆինանսական անելանելի կացության մեջ եւ դժվար թե կրկնի անցած տարվա հաջողությունը, եթե չվերսկսի մարզումները:

Մարզիչն հավելեց նաեւ, որ նախորդ տարում եւս դժվարություններ շատ են եղել` կապված համազգեստների ձեռքբերման, գործուղման ծախսերի եւ աշխատավարձի հետ: Մարզպետը խոստացավ աջակցել թիմին, գտնել բարերարներ եւ հնարավորինս սատարել, որպեսզի հերթական առաջնության ժամանակ «Ալաշկերտը» կարողանա պահպանել նախորդ տարում նվաճած բարձունքը:

Գեղարքունիքի մարզպետը «Ալաշկերտի» ֆուտբոլիստներին պարգեւատրեց հուշանվերներով: Հանդիպման ժամանակ առաջարկ եղավ մոտ ապագայում Գեղարքունիքի մարզի ֆուտբոլի ֆեդերացիա ստեղծելու վերաբերյալ:

Գավառի «Քյավառ» Հ/Կ