Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինֆլուցիդ»-ն օգնո՞ւմ է խոզի գրիպին. նախարարությունը պարզաբանում է

Հասարակություն
dex-3

Համացանցում լայնորեն գովազդվում է «Ինֆլուցիդ» դեղամիջոցի անունը, և նշվում է, որ այն H1N1 վիրուսի՝ խոզի գրիպի դեպքում, բավականին արդյունավետ է: Եթե իսկապես այդպես է, ինչո՞ւ Առողջապահության նախարարությունն այս դեղամիջոցը չի կիրառում բնակչության բուժման համար: Այս և այլ հարցեր փորձեցինք պարզել նախարարությունից: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ժ/պ Վահե Հակոբյանը հայտնեց. ««Ինֆլուցիդ»-ը հոմեոպաթային դեղ է, որը ՀՀ-ում գրանցված է հետևյալ ցուցումով. «Գրիպանման և վերին շնչուղիների այլ սուր շնչառական վիրուսային հիվանդությունների կանխարգելում և բուժում»: H1N1 վարակի մասին ներդիր թերթիկում ոչինչ նշված չէ: dex 1 Առողջապահության նախարարությունը գրանցման հավաստագիր է տվել այս դեղամիջոցի համար: Ինչո՞ւ հսկողություն չի իրականացվում, որպեսզի դեղամիջոցը որպես խոզի գրիպի դեմ պայքարող միջոց չներկայացվի, ինչպես արվում է ֆեյսբուքյան և դեղը ներմուծող կազմակերպության կայք-էջում: Այս առնչությամբ նշենք, որ մեր՝ նախարարությանն ուղղված հարցման օրը՝ հունվարի 20-ին,   հարուցվել է վարչական վարույթ՝ նրանց կայք-էջերում նշված փաստական հանգամանքները՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի և «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ և 7-րդ հոդվածի պրիմ 1-ի պահանջների պահպանումը պարզելու նպատակով: Ի դեպ՝ համաձայն նախարարի՝ 2013 թվականին տրված հրամանի, հոմեոպաթային դեղերը չեն կարող ընդգրկվել ՀՀ հիմնական դեղերի ցանկում:   «Ինֆլուցիդ»-ը մի քանի անգամ ավելի մատչելի է «Տամիֆլյու»-ից: Պատահականության սկզբունքով մեր զանգահարած 5 դեղատներից բոլոր հինգում էլ «Ինֆլուցիդ»-ն առկա էր: Դիցուք, «Նատալի ֆարմ» դեղատների ցանցի երկու մասնաճյուղերում, ինչպես աշխատակիցները նշեցին, դեղն արժե 3140 դրամ: «Լևոն և Լամարա» դեղատանն այն արժե 2820 դրամ, «5+»ում՝ 3790, Վահման ֆարմում՝ 3100 դրամ: Դեղատներից նշում էին, որ «Ինֆլուցիդ»-ն օգնում է գրիպի, մրսածության, կոկորդի խնդիրների դեպքում: Սակայն թե որքանո՞վ կարող է օգնել խոզի գրիպի դեպքում, դժվարացան նշել: Այնուամենայնիվ, ասացին, որ վիրուսների դեպքում օգնում է: Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցներով՝ գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակի բուժման համար առաջարկվում է «Տամիֆլյու» հակավիրուսային դեղը: dex 2