Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

20 ընտանիք պայքարում է շենքերի պահպանման համար և չի լքում տունը (տեսանյութ)

Հասարակություն
vardan-geravetyan

Հանրային գերական շահ ճանաչված շենքը պետք է մնա իր տեղում, համոզված է Տերյան 23 շենքի բնակիչ Վարդան Գերավետյանը: «Այս փուլում որեւէ նյութական փոխհատուցում չեմ ուզում»,- ասում է նա: Հիշենենք, որ կառավարության որոշմամբ Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 հասցեներում գտնվող շենքերը ճանաչվել են իրացման գոտի եւ ձեռքբերող է ճանաչվել Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոքալ Դեվելոփերս» ընկերությունը: Վերաքննիչ քաղաքացիական դատարանում այսօր շարունակվեց Վարդան Գերավետյանին տնից վտարելու գործով բողոքի քննությունը: Սակայն այն կարճ տեւեց: Վարդան Գերավետյանը տեղեկացրեց՝ նախագահականից դեռ զբաղվում են հարցով, ուստի դատավորը նիստը հետաձգեց մինչեւ փետրվարի 17-ը: Ի դեպ, դատարանը հաշվի առնելով «Լոկալ Դեվելոփերս»-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանի կարծիքը՝ թույլ չտվեց դահլիճում նկարահանումներ անցկացնել: Իսկ նիստից հետո նա բնակիչների բողոքը իրավական եւ ոչ իրավական առումով անհիմն գնահատեց : « Եթե ես քեզանից բնակարան եմ գնում եւ տեղը բնակարան եմ տալիս, նույն տեղում եմ տալիս, Մասիվում չեմ տալիս, ինչի մասին է խոսքը»,- ասում է Ալեքսանդր Սիրունյանը: Նա բնակիչներին խորհուրդ է տալիս չքննադատել ընկերությանը՝ հանրային գերակա շահի որոշումը ընդունել է կառավարությունը: «Չլիներ «Լոկալ Դեվելոփերս»-ը, կլիներ այլ ընկերություն»: Անկախ բանակցություններից՝ ընկերությունը բնակիչներին առաջարկված գումարից ավել գումար չի պատրաստվում տալ: «Կա օրինական գնահատում, ավել տանք հարկայինին, ի՞նչ ենք ասելու, ինչի՞ եմ ավել տվել»: Ի դեպ, Վարդան Գերավետյանը ձեռք է բերել մի փաստաթուղթ, ըստ որի՝ Պյոտր Գրիգորյանցը, որը իրենց շենքերում իրականացրել է առաջին գնահատումը, չի ունեցել համապատասխան որակավորման վկայական: Իսկ Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 հասցեներում գտնվող շենքերի դեռ 20 ընտանիք   դատական ատյաններում պայքարում է շենքերի պահպանման համար եւ չի պատրաստվում լքել իր տունը: