Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ բուհերն՝ ըստ մասնագիտական վարկանիշի (տեսանյութ)

Հասարակություն
ashotyan2

2015 թվականի լավագույն ԲՈւՀ է ճանաչվել Երեւանի պետական համալսարանը։ 2-րդ տեղում Հայ-ռուսական սլավոնական համալսարանն է, երրորդում՝ Երեւանի պետական բժշկական համալսարանը: Տվյալներն այսօր ներկայացրեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: buher Բակալավրական ու մագիստրոսական եւ երեք ու ավելի մասնագիտական ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող բուհերն են՝Հայաստանի ամերիկյան համալսարանը, Գավառի պետական համալսարանը եւ Գորիսի պետական համալսարանը: Բակալավրական եւ մագիստրոսական եւ մինչեւ երեք մասնագիտական ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող բուհերն են՝  Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Երեւանի «Գալիք» համալսարանը եւ «Մարտիգ» արտաքին տնտեսական կապերի համալսարանը: Լավագույն արվեստի ԲՈՒՀ-երն են՝ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիան, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան եւ Երեւանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: Արդյո՞ք հաշվի են առնվել բուհերում առկա կոռուպցիոն ռիսկերը վարկանիշային աղյուսակը կազմելիս, ԿԳ նախարարը պատասխանեց. «Կա ուղիղ կապ կրթության որակի եւ կոռուպցիայի միջեւ, կոռուպցիան խնդիր է ամբողջ բուհական համակարգի համար: Բայց այդպես է ամբողջ աշխարհում: Կոռուպցիա, սկանդալներ շատ հաճախ են լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվում, բայց այս վարկանիշավորումը, բացառապես մասնագիտական է»: