Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուս պաշտոնյան Հայաստան է եկել՝ անձամբ ծանոթանալու դաբաղի խնդրին

Տնտեսություն
snndi-carayutyun-nkarrrr

«Դաբաղի նոր դեպք հանրապետությունում չկա»,-«Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը: Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Արազափ համայնքում օրեր առաջ երկու խոզի և մեկ խոշոր եղջերավոր անասունի մոտ հաստատվել էր դաբաղ տեսակի հիվանդությունը: ՍԱՊԾ-ն ՌԴ անասնաբուժական և բուժասանիտարական հսկողության դաշնային ծառայության հետ բանակցություններ է տանում՝ դաբաղի վիրուսի դեմ պայքարող նոր՝ AG-VII շճատեսակ ձեռք բերելու համար: Ծառայությունից նշում են, թե աշխատում են այնպես անել, որ մինչև մարտ ամիսը պատվաստանյութը լինի այստեղ: Չնայած նշվում է, թե դաբաղի այլ դեպք չի գրանցվել, սակայն այսօր Հայաստան է ժամանել «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարի տեղակալը: Նշենք, որ այս կառույցն է արգելել մեր երկրին Ռուսաստան արտահանել միս և կաթնամթերք:  Թե երբ արգելքը կվերացվի, ըստ երևույթին, պարզ կլինի ռուս պաշտոնյայի՝ տեղում իրավիճակին ծանոթանալուց հետո: