Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի շարք ավտոճանապարհներ բքի պատճառով դժվարանցանելի են

Հասարակություն
cc9eb439c39cb172b2b188e3a1576093

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Բաղրամյանում, Աբովյանում, Նաիրիում, Սևանում, Գավառում, Մարտունիում, Դիլիջանում, Ճամբարակում, Ապարանում, Վայքում, Եղեգնաձորում, Գորիսում, Կապանում, Մեղրիում, Լոռիում, Սպիտակում, Արթիկում, Աշոցքում տեղում է ձյուն: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը: Սաստիկ քամու և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Ջաջուռի և Քեթիի լեռնանցքները, Աշոցք-Բավրա, Արթիկ-Ալագյազ, Արթիկ-Մարալիկ ճանապարհահատվածները, Ջերմուկի տարածաշրջանի ավտոճանապարհները, Սարավանի լեռնանցքը: Ծանրաքաշ ավտոմեքենաների համար դժվարանցանելի է  Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն