Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի

Քաղաքականություն
pedro

ԵԽԽՎ-ն այսօրվանից նոր նախագահ ունի։ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում պատվիրակներն այս պաշտոնում ընտրել  են  Պեդրո Ագրամունին։  Վերջինս իր ելույթում անվտանգության համար սպառնալիք է համարել սառեցված  հակամարտությունների գոյությունը, ինչպես օրինակ Մերձնեսդրը,  Աբխազիան, Հարավային Օսեթիան, Լեռնային  Ղարաբաղը։ Ի դեպ, Ղարաբաղյան հակամարտության մասին խոսելիս  նա  որպես  տարածք  նշել է Ադրբեջանը։ Այսօր ընտրվել են նաեւ 20 փոխնախագահներ. նրանցից մեկը հայաստանյան պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանն է: