Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծննդկանի մահվան մեջ մեղադրվող բժշկուհուն ազատ են արձակել. 1-in.am (տեսանյութ)

Հասարակություն
shushan2

Շուշանիկ Բախշյանն ազատ է արձակվել. նրան դատարանից տարել են շտապօգնության մեքենայով: Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործի շրջանակներում ձերբակալված «Շենգավիթ» ԲԿ բժիշկ Շուշանիկ Բախշյանին  այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է ազատ արձակել: Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, ում մոտ էլ հաշվառված է եղել և 35 շաբաթ հետազոտվել է 26-ամյա կինը: Մերի Մարգարյանի եղբոր խոսքով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, 2 օր անց նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաև  ծննդկանի նորածին դուստրը: 1-in.am