A
A
Գյումրիում մայրը դանակահարել է դուստրերին. Փաստինֆո
Գյումրիում մայրն ընտանեկան վիճաբանության ժամանակ դանակահարել է դստերը: Երկու դուստրերի մայրը նախ վիճաբանել է կրտսեր դստեր` առաջին կուրսի ուսանողուհու հետ: Ապա խոհանոցային դանակով փորձել է հարվածել նրան: Տեսնելով դա` ավագ դուստրը միջամտել է` փորձելով պաշտպանել քրոջը: Արդյունքում՝ մայրը դանակով մի քանի անգամ հարվածել է ավագ դստեր ձեռքին ու կրծքավանդակին: Աղջկան տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ընթանում է հետաքննություն: Հեղինակ: «Փաստինֆո»