A
A
ՔԿՀ-ն պարզաբանում է, թե ինչու դատապարտյալին չեն տարել հոր թաղմանը
Հունվարի 22-ին www.a1plus.am էլեկտրոնային լրատվամիջոցում զետեղված «Դատապարտյալը հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից» հոդվածում նշվում է, որ «ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Սմբատյանը հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից և կրոնից: Պատճառն այն է, որ դատապարտյալին չեն տարել հոր թաղմանը»: Վերաբերյալի կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Սմբատյանը, (նախկինում 6 անգամ դատապարտված, որից 4-ը`պատիժը կրելու ընթացքում) ըստ դատավճռի, ճանաչվել է առանձնապես վտանգավոր ռեցիդիվ, ուստի ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 80-րդ հոդվածի համաձայն`նրան կարճաժամկետ մեկնում տրամադրել հնարավոր չէ: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժին