A
A
Արազ Օզբիլիսը ժամանել է Ստամբուլ
Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսն այսօր ժամանել է Ստամբուլ: Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, տեղի «Բեշիկթաշ» ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել հայազգի ֆուտբոլիստի հետ: «Ողջույն, «Բեշիկթաշ», «Սեւ արծիվ» է եկել: Ողջույն, «Բեշիկթաշ», ես ժամանել եմ» - Ստամբուլի օդանավակայանում ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ասել է Արազ Օզբիլիսը: «Բեշիկթաշի» ներկայացուցիչը հայտնել է, որ 25-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնեցրել են բոլոր պայմանները եւ նրա հետ կկնքվի 4,5 տարվա պայմանագիր: Ի դեպ, լուրեր են պտտվում, որ Արազ Օզբիլիսը «Բեշիկթաշի» հետ պայմանագիր կնքելուց հետո, նախ կես տարի վարձավճարով հանդես կգա իսպանական «Ռայո Վալյեկանոյում», ապա նոր կդառնա թուրքական ակումբի լիարժեք խաղացող: