Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոզիների գողություն՝ «Ֆորդ Տրանզիտ»-ով

Հասարակություն
image

Հունվարի 20-ին, ժամը 17-ին, 1980 թ. ծնված Սասուն Ս.-ն ոստիկանության Գուգարքի բաժնում խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 4-ի սահմաններում, Դեբեդ գյուղում գտնվող, 1965 թ. ծնված Գառնիկ Ո.-ին պատկանող անասնագոմի դռան փականը բացելով՝ գողացել է 5 մոզի, իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել և իրացրել Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչ Գուրգենին: Գառնիկ Ո.-ին պատճառվել է մոտ 880.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկվում են միջոցառումներ Գուրգենի ինքնությունը պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: