Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ դեսպանատունը չընդունեց ակտիվիստների նամակը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
meri1

Ակցիա՝ ի պաշտպանություն Հայկ Կյուրեղյանի և Գևորգ Սաֆարյանի. մոտ 2 տասնյակ քաղաքացիներ պաստառներով հավաքվել էին Մյասնիկյանի արձանի մոտ։ «Ա1+»-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գագիկ Եղիազարյանը նշեց. «Այժմ մենք տեղեկություններ ունենք, որ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ բռնություն է կիրառվում, և նրան ցանկանում են տեղափոխել այլ կալանավայր, որտեղ հանցագործ տարրեր են»։ Նա շեշտեց, որ դա արվում է իշխանությունների կողմից վախի մթնոլորտ ստեղծելու համար։ Ակտիվիստ Սյուզի Գևորգյանը, ում վրա օրեր առաջ հարձակում էր եղել, նշեց. «Իմ նկատմամբ դեռևս շարունակվում են հետապնդումները՝ տան մոտ, բակում, իշխանությունները ցանկանում են վախեցնել, բայց եթե ունես հստակ նպատակ, ոչինչ չի կարող խանգարել»։ meri1 Ակտիվիստների հայտարարության մեջ նաև նշված է, որ Հայկ Կյուրեղյանը 4 օր է՝ջրադուլ է հայտարարել։ Իրենց նամակով ցանկանում են ՀՀ-ում գտնվող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ուշադրությունը հրավիրել խնդրին։ Ակցիայի մասնակիցները նամակը հանձնեցին Ֆրանսիայի դեսպանատուն, ապա շարժվեցին դեպի ՌԴ դեսպանատուն, սակայն այնտեղ չընդունեցին նամակը։ Ակտիվիստեները նամակը նետեցին դեսպանատան փոստարկղի մեջ։ Նրանք նախատեսում են գնալ նաև ԱՄՆ դեսպանատուն, իսկ հիմա ՄԱԿ գրասենյակի ճանապարհին են։