Նամակ՝ բոլորին. «Պատրաստվում ենք 55 օրում հավաքել 120,000 ֆունտ ստեռլինգ աղետի գոտու համար»
Լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը աղետի գոտուն ուղղված նոր նախագիծ է մեկնարկում, որի իրագործման համար դիմում է բոլորին. Բարեւ ձեզ, ես Հայկն եմ Բարսեղյան, ես ներկայացնում եմ SOS հաղորդաշարը, նախկինում այլ պրոեկտներ էլ եմ արել, 2013-2014 թվականին, որոշեցի լուսանկարել Գյումրու անօթեւան ընտանիքներին, http://pn.am/7Dec14 տեսարանը շատ դաժան էր, հաստատ տեսած կլինեք Ամոթի օր էի անվանել, այն հրապարակվեց PanArmenian-ի միջոցով, սակայն արդյունք չտվեց, դրա համար օգտագործելով իմ բոլոր ռեսուրսները, ես ձեզանից, բոլորիցդ խնդրում եմ անշահախնդիր օգնել մեր կազմակերպած դրամահավաքի փիարին։ Ես հասկանում եմ Հայերը ուղղակի պատրաստ չեն գումար տրամադրելու, դրա համար հույսս դրել եմ Եվրոպացիների վրա, մեր կազմակերպած ծրագրով մենք պատրաստվում ենք 55 օրում հավաքել 120,000 ֆունտ ստեռլինգ գումար, որպեսզի գնենք 13 շատ ծանր ապրող անօթեւան Գյումրեցիներին բնակարաններ, եթե կարողանանք ահավաքել գումարը կկարողանանք նաեւ 1,000,000 Ֆունտի երկրորդ ծրագիրը ներկայացնել, որով արդեն կկարողանանք կառուցել գոնե մի շենք բազմաթիվ ընտանիքների համար։ Ամեն ինչ սկսել եմ Հունվարի 19-ի գիշերվանից, եւ զարմանալիորեն 12 ժամում հավաքվել է արդեն 400 ֆունտ գումար, եթե մենք բոլորով աշխատենք այս ուղղությամբ շատ ընտանիքներ ուղղակի կերջանկանան։ Կա տարածման երկու արդյունավետ մեթոդ։ 1 Վեբ կայքում տեղադրում եք համապատասխան կոդը որը կարող եք տեսնել http://asparez.am կայքի աջակողմյան հատվածում, կամ եթե դա չեք կարող անել ուղղակի տարածեք ձեր բոլոր միջոցներով։ Այս պրոեկտը չի ստեղծվել ինչ- որ կառույցների գովազդի համար, այս պրոեկտը սկսկել ենք մարդկանց օգնելու համար։ Եթե սկզբում մենք ակտիվ սկսկենք ապա պրոկետը կհասնի նրանց ինտերնետային կայքի առաջին էջին եւ մենք կկարողանանք գումարը հավաքել։ Եթե օգնելու եք արձագանքեք, եթե չեք օգնելու ասեք չենք օգնելու չգանք հասնենք ձեր մոտ։ Մեզ համար միեւնույն է, թե ձեր լրատվամիջոցը ում է պատկանում, մեզ համար, ինձ համար կարեւոր է միայն արդյունքը։