Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերման Ստերլիգովից Ղարաբաղին մնացին հուշեր եւ մեկ ալրաղաց. armtimes.com

Հասարակություն
sterligov

Նախորդ տարվա ամռանը կնոջ եւ 5 երեխաների հետ Արցախ ժամանեց եւ Շուշիում բնակություն հաստատեց 48-ամյա հանրահայտ ռուս գործարար ու ֆերմեր Գերման Ստերլիգովը: Գործարարը ասուլիս տվեց եւ հայտարարեց, որ Ղարաբաղ տեղափոխվելու պատճառն այն է, որ Ռուսաստանում 2011 թվականից հետապնդումների էր ենթարկվում, նույնիսկ իր դեմ մահափորձ են արել, երեխաներից մեկին փորձել առեւանգել: Ամիսներ շարունակ նա գովասանքի խոսքեր էր շռայլում Ղարաբաղի հասցեին, աշխարհի ամենաանվտանգ վայրը անվանում, գովաբանում այնտեղի օդն ու ջուրը, էկոլոգիական մաքրությունը՝ պնդելով, որ պատրաստվում է հաստատվել Ղարաբաղում: Երեկ կրկին համացանցում հայտնվեց Ստերլիգովի անունը. Ռուսաստանի հայերի «Երկրամաս» պարբերականը տեղեկացրել էր, որ կրասնոդարցիների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է «Ադամից մինչեւ Պուտին» գրքի 5-րդ հատորը: Պատասխանելով իրեն ուղղված հարցերին, Ստերլիգովը չի անտեսել նաեւ Ղարաբաղի թեման: Նա Ղարաբաղը անվանել է ամենաապահով վայրը մոլորակի վրա, ընդգծել մարդկանց լավագույն գծերը, եւ խորհուրդ տվել անպայման այցելել Ղարաբաղ: Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշում էր, որ Ստերլիգովն անհետացել է եւ նրան Շուշիում այլեւս տեսնողներ չեն լինում: Ներկայացնենք նրա հետ մեր զրույցը. - Պարոն Սարգսյան, ամիսներ առաջ Շուշիում էր հաստատվել ռուս գործարար Ստերլիգովը: Հետո մեկնեց Ռուսաստան: Ի՞նչ տեղեկություններ ունեք, նա այցելո՞ւմ է Շուշի: - Ինքը հիմա Շուշիում չի, ինտերնետով տեսել եմ, որ ռուսներին ու ուկրաինացիներին քարոզում է, որ Ղարաբաղը լավ տեղ է, գնացեք: - Նա որտե՞ղ էր ապրում, երբ Շուշիում էր: - Տուն էր վարձել, հետո չհավանեց, տեղափոխվեց հյուրանոցներից մեկը: Ավելին՝ այստեղ