A
A
Արթուր Աբրահամը հաջորդ մարտը կանցկացնի ԱՄՆ-ում
WBO վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հաջորդ մրցամարտը կանցկացնի ապրիլի 9-ին, ԱՄՆ-ի Նեւադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում։ Նա իր տիտղոսի պաշտպանության համար կհանդիպի մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսի հետ։ «Մենք համաձայնության ենք եկել Sauerland Event-ի հետ եւ այդ մարտը կլինի երկրորդ գլխավոր իրադարձությունն այդ երեկո», - ասել է վերջինիս գործակալ Բոբ Արումը: Նշենք, որ նույն օրը Լաս Վեգասում կայանալու է Մենի Պակյաո – Տիմոտի Բրեդլի թվով երրորդ մրցամարտը, որտեղ ֆիլիպինցի 37-ամյա բռնցքամարտիկը կփորձի կրկին իրեն վերադարձնել աշխարհի չեմպիոնի կոչումը WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում: