Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերջին 2 օրում՝ ևս 2 մահ H1N1 վիրուսից (տեսանյութ)

Հասարակություն
muradyan

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեռ չգիտի, թե դպրոցներում ու մանկապարտեզներում ուսումնական գործընթացը կրկին կհետաձգվի՞, թե՝ոչ, որոշումը կկայացվի ուրբաթ օրը՝ հաշվի առնելով առկա ցուցանիշները. «Այս պահի դրությամբ կտրուկ բարելավում է նկատվում, հիվանդների մոտ 99 տոկոսը ՝ ապաքինված, առանց որեւէ առողջական խնդրի, դուրս է գրվում»: Այսուհանդերձ, վերջին 2 օրում ևս 2 մահ է գրանցվել. «Այս պահի դրությամբ 18 մահ է գրանցվել՝ H1N1 վիրուսից. «Այսօր հիվանդանոցներում 7 թոքաբորբով հիվանդ կա, 124 հղիներից 94 ն են մնացել հսկողության ներքո, երեխաների թիվը նույնպես նվազել է 170-ով, 1066 հասել է 890 –ի: Նվազել են նաեւ շտապօգնության կանչերը՝ սուր շնչառական հիվանդացությունների հետ կապված»: Արմեն Մուրադյանը, սակայն, հիշեցրեց, որ անկախ սուր շնչառական վիրուսների տարածվածությունից, տարեկան թոքաբորբերով հիվանդացության դեպքեր լինում են, գրանցվում են նաեւ մահացության դեպքեր: Անդրադառնալով «Տամիֆլյու» դեղահաբին՝ նա եւս մեկ անգամ վստահեցրեց այն մշտապես եղել է հիվանդանոցներում, հիմա արդեն կա պոլիկլինիկաներում, երկու տեղում էլ անվճար. «Չկա մի հիվանդ, որ ունեցել է անհրաժեշտություն եւ չի ստացել այդ դեղը: Իսկ ինչ վերաբերում է դեղամիջոցի ներկրմանը, ապա ցանկացած ընկերություն կարող է բերել այն եւ վաճառել: Որեւէ մենաշնորհ որեւէ մեկին տրված չէ»: Նախարարը չշրջանցեց նաեւ վերջերս տարածված տեղեկատվությունը, թե ուռուցքներից հիվանդացության ու մահացության դեպքերի քանակով Հայաստանն առաջին տեղում է. «Դա բացարձակ սուտ է: Կան հետազոտություններ, թվեր, որտեղ նշվում է, որ եվրոպական մի շարք երկրներում այն ավելի բարձր է»: