Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ ավտոճանապարհների ձյուն է և ցածր տեսանելիություն

Հասարակություն
snow_storm_driving

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ,  Գորիսում, Սարավանում,  Ջերմուկում և Մեղրիում տեղում է ձյուն: Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը: Խիստ ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Մեղրու լեռնանցքը: Ծանրաքաշ ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում առայժմ չերթևեկել նշված ճանապարհով: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն