Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավարտվել է այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքով քրեական գործի նախաքննությունը

Հասարակություն
7e773500d3151ef13b4041a8e54ef6c9

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է թիվ 4/26 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու  դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որ թիվ 4/26 ընտրատեղամասի ընտրող Գ.Գյուլնազարյանի փոխարեն քվեարկել  է թիվ 4/26 տեղամասի հանձնաժողովի անդամ Դ.Ազատյանը։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Դ.Ազատյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին