A
A
«Ուղիղ միացում». Արեգ տեղեկատուն նոր ծառայություն է ներդրել
Արեգ տեղեկատուն հնարավորություն է ընձեռում տարբեր ոլորտների աշխատակիցներին, բոլոր քաղաքացիներին՝ 55 11 11 հեռախոսահամարին զանգահարելով՝ անմիջապես միանալ այն գրասենյակ, որի հեռախոսահամարն անհրաժեշտ է: Առավելությունները մի քանիսն են. այլևս կարիք չկա հիշել կամ գրել հեռախոսահամարը, ծառայությունն անվճար է, միացումն իրականացվում է վայրկյանների ընթացքում: Ծառայությունը այժմ ակտիվացված է ոչ բոլոր զանգերի համար, այլ միայն որոշակի թվով կազմակերպությունների համար, որոնք կպատվիրեն այն վճարովի հիմունքներով: Ի դեպ՝ «Արեգ»-ից տեղեկացնում են, որ ըստ մոտավոր հաշվարկների՝ այս ծառայությունից օգտվող կազմակերպությունների եկամուտը կաճի միջինում 20 տոկոսով: Արդյունքում շահում են և՛ զանգահարողը, և՛ կազմակերպությունը: