Բարսեղ Բեգլարյանը՝ նավթաբազայի հրդեհի մասին. Առավոտ
Երեկ, «Ֆլեշ» ընկերության նավթաբազայում բռնկված հրդեհի պատճառները եւ վնասի չափը դեռ հայտնի չէ: Քիչ առաջ, Aravot.am-ի հետ զրույցում ընկերության սեփականատեր, գործարար Բարսեղ Բեգլարյանն ասաց, որ դեռ անհասկանալի է, թե ի՞նչ է տեղի ունեցել: «Հետաքննություն է ընթանում: Ուզում ենք իմանալ մարդկային գործոն կա՞, թե՞ ոչ: Մասնագետները նայում են»,- ասաց գործարարը` փառք տալով Աստծուն, որ հրդեհի արդյունքում մարդկային զոհեր չեն եղել: Ամեն դեպքում, մեր զրուցակիցը կարծում է նաեւ, որ կատարվածում միտումնավորություն չկա: Հրդեհի արդյունքում իրեն պատճառված նյութական վնասի չափի մասին թեեւ դեռ հստակ տեղեկություններ չկան, բայց գործարարն այդքան էլ չի կարեւորում հարցի այս կողմը. «Թշնամուս չէի ցանկանա նման բան: Հարստություն է՝ կգա էլ, կգնա էլ, մարդ հոգով հարուստ եւ ուժեղ պետք է լինի: Վերջին շրջանում ես այնքան հարազատ մարդկանց կորուստներ եմ ունեցել, որ նյութականը երկրորդական է դառնում»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով