Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Առանց խանի համաձայնության նույնիսկ ճանճը չի կարող Ա կետից Բ կետ տեղափոխվել»   (տեսանյութ)

Քաղաքականություն
tigran-hayrapetyan1

Վարչախումբը ուզում է կոտրել Գեւորգ Սաֆարյան տեսակին, որ կարողանան հնարավորինս ցավ պատճառել եւ դժոխային պայմաններ ստեղծել նրա համար. այսօր հայտարարեց  «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը: Նա ընթերցեց  նաեւ Գեւորգ Սաֆարյանի խոսքը, ով երիտասարդներին հիշեցրել է, որ   ազատությունը կարելի է նվաճել պայքարով: Նա կոչ է արել չհնազանդվել տգետ Լֆիկներին եւ Լիսկաներին,  անօրեն ու թալանչի Սերժիկներին եւ Սաշիկներին, անօրինական պահանջներ ներկայացնող ոստիկաններին: «Չի կարելի հանդուրժել, որ  մարդկանց հետ վերաբերվեն ինչպես հոտի հետ: Մենք ոչխարի հոտ չենք»,- իր խոսքը փոխանցել էր նա: Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն էլ հայտարարում է՝ իր պաշտպանյալի  նկատմամբ ահաբեկչություն է նախապատրաստվում: Նա չի բացառում, որ քրեածին տարրերի ձեռքով բռնություններ, ահաբեկություններ եւ կյանքից զրկելու փորձեր լինեն: Պաշտպանը հիշեցնում է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Գեւորգ Սաֆարյանին կալանավորումից հետո մի քանի օր պահել են առանձին խցում, հետո տեղափոխել այլ խուց, հետո  հացադուլավորների: ՔԿՀ-ում նրան այցելել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Հենց նրա այցից հետո հացադուլավորների խուց են բերել միանգամից երեք դատապարտյալների: Պաշտպանի խոսքերով՝ Գեւորգը փոխանցել է, որ նրանք  լավ հրահանգավորված են եղել, թե  ինչպես պետք է վարվեին: «Քրեածին հանցագործները հայտարարել են, որ իրենց համար ակտիվիստները հավասարազոր են ոստիկաններին եւ նույն խցում իրենց հետ չպետք է մնան»,- նշում է պաշտպանը  եւ ավելացնում, որ գիշերը մի կերպ անցկացնելուց հետո Գեւորգը որոշել է դադարեցնել հացադուլը: Հիմա էլ գտնվում է այնպիսի խցում, որը չի վերահսկվում քրեածին աշխարհի կողմից: Պաշտպանը ավելացնում է՝ եթե Գեւորգին այդ խցից կրկին տեղափոխեն այլ խուց, կրկին հացադուլ է հայտարարելու: Իսկ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանն ահազանգում է՝ ամեն ինչ վերահսկվում է Բաղրամյան 26-ից:  «Առանց խանի համաձայնության այդ համակարգում նույնիսկ ճանճը չի կարող Ա կետից Բ կետ տեղափոխվել»: