Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամի փողոցում դեռ էլի շենքեր կան քանդելու (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
arami-30-nor

Հին Երեւանի շունչն ու պատմությունը ներկայացնող հերթական շենքը հավասարվեց հողին: Արամի եւ Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող կարմիր տուֆից շենքը հունվարի 17-ի գիշերը քանդվել է հիմնովին: «Մեր քաղաքը» նախաձեռնությունը այս քայլը որակեց դիվերսիա փոքր կենտրոնի ամենաարժեքավոր հատվածներից մեկում, Մեր քաղաքացիների դիրքորոշումը միանշանակ չէ։ Գրեթե երկու դարի պատմություն ունեցող շենքը ապամոնտաժել է հարեւանությամբ հյուրանոց կառուցող   Ավետիս Կարագուլյանը: Չնայած նրա գրասենյակում փաստաթղթեր հրաժարվեցին տրամադրել, բայց վստահեցրին՝ թույլտվություն ունեն: Ավելին՝ այնտեղ պարզ դարձավ, որ քանդված շենքի հարեւանությամբ դեռ կանգուն մնացած մյուս հին շենքը նույն ճակատագրին է արժանանալու, թեեւ տեսախցիկի առաջ չցանկացան խոսել։ Արամի 30 շենքը ապամոնտաժել են գիշերային ժամերին: Մարդիկ վստահ են՝ դա արվել է ավելորդ աղմուկից խուսափելու համար։ Սակայն կառուցապատող ընկերության ներկայացուցիչն այլ պատճառաբանություն ունի. «Գիշերն ենք արել, որ փոշին չխանգարի մարդկանց»: Արամի 30-ի պահպանման համար շարժումը սկսվել էր հինգ տարի առաջ: Այն ժամանակ հնարավոր եղավ պահպանել պատմական այս շենքը։ Ակտիվիստները հիշում են, որ պայքարը դադարեց , քանի տարածքի քաղաքաշինական ծրագրի նախագծող Աշոտ Ալեքսանյանը վստահեցրել էր, որ շենքի առնվազն ֆասադային հատվածը հնարավոր կլինի պահպանել։ Այսօր ակտիվիստները ցավով արձանագրում են՝ փափուկ բարձի խայծն աշխատեց։ Ավելին՝ տեսանյութով