Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գառնիկ Մարգարյանը կմնա կալանքի տակ, նա պնդում է՝ սա քաղաքական հաշվեհարդար է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
garnik

«Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը կմնա կալանքի տակ: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր որոշեց երկամսյա կալանքը ընտրել որպես խափանման միջոց՝ գտնելով, որ ազատության մեջ գտնվելով նա կարող է խոչընդոտել նախաքննության կատարմանը:   Դատարանը Գառնիկ Մարգարյանին նույնիսկ գրավով բաց չի թողել: «Նոյեմբերի 24-ից գիտի, որ այդ խումբը կալանավորվել է եւ եթե ինչ- որ առնչություն ուներ եւ այլն եւ այլն, իրեն ինչո՞ւ պետք է այդպես պահեր, թող մի հատ ստուգեին եւ պարզեին, մի հատ կողմնակի զանգ եղել է իրեն ինչ-որ անձնավորությունների կողմից, գոյություն չունի»,- այսօր խափանման միջոցի հարցը որոշելուց հետո հայտարարեց նրա պաշտպան Հովիկ Արսենյանը: Նրա խոսքերով՝ Գառնիկ Մարգարյանը Արթուր Վարդանյանի հետ հանդիպել է եւ տարբեր թեմաներով զրույցներ են վարել՝ արտաքին քաղաքականության մասին. «Հանդիպումը չի կարող բերել եզրակացության, որ գիտեք, այո, այնուամենայնիվ, համագործակցել են: Հանցավոր համագործակցություն, ըստ էության գոյություն չունի»: Հովիկ Արսենյանի խոսքերով՝ իր պաշտպանյալը հայտարարել է, որ սա քաղաքական հաշվեհարդար է: «Եթե հանկարծ մարդը այլախոհ է, քաղաքական դաշտում երեւացող անձնավորություն է, ընդդիմադիր, պետք է այսպես գնահատվի »: Հիշեցնենք, որ Գառնիկ Մարգարյանը մեղադրվում է  «Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք եւ ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ: Այսօր կալանավորման որոշում է կայացվել նաեւ ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանի նկատմամբ: