Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրա Մովսիսյանը ելույթները կշարունակի ԱՄՆ-ում

Սպորտ
yura

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ելույթները կշարունակի ԱՄՆ-ի ֆուտբոլի լիգայում հանդես եկող «Ռեալ Սոլտ-Լեյք» թիմում: Մոսկվայի «Սպարտակն» ու ամերիկյան ակումբը համաձայնության են եկել ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում: «Ռեալ Սոլտ-Լեյքը» մինչեւ 2016 թվականի դեկտեմբերը վարձակալել է Յուրա Մովսիսյանին, որի ավարտից հետո կարող է գնել նրա տրանսֆերը: Նշենք, որ 28-ամյա հարձակվողը Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվել էր 2013 թվականին «Կրասնոդարից»: Նա կարմրասպիտակների կազմում անցկացրել է 66 հանդիպում, որոնցում դարձել է 27 գոլի հեղինակ: