Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հին օդանավակայանը մեր վերջին հույսն է, միջոցը՝ խուսափելու ամբողջական շրջափակումից» (տեսանյութ)

Տնտեսություն
Untitled11

Մի քանի տարի շարունակ քննարկվող «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի  ապամոնտաժման հարցը նոր փուլ է մտել։ Անցած տարվա վերջին քաղաքապետարանը թույլատվություն է տվել «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ընկերությանը` հին համալիրի օղակաձև վթարային էստակադայի ապամոնտաժման համար: Այս թույլատվությունը ապօրինի է համոզված  է շենքի համահեղինակ, ճարտարապետ, Արթուր Թարխանյանի դուստրը՝ Անահիտ Թարխանյանը. «Որոշումը տրված է անօրինական,  նրանք մեծ թղթեր են տալիս, բայց քանդման թույլտվությունը չեն տալիս առանց հաստատված  վերակառուցվող ապամոնտաժման նախագծի»,- ասում է նա։ Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը ոչ միայն պատմամշակութային, այլեւ ստրատեգիական դեր ունի Հայաստանի համար: «Նոր օդանավակայնը միայն բիզնես ծրագիր է եւ այն ցանկացած րոպե կարող է փակվի, վերավաճառվի։ Հին օդանավակայանը մեր վերջին հույսն է , միջոցն է խուսափել ամբողջական շրջափակումից»,- համոզված է Անահիտ Թարխանյանը։ Ըստ նրա՝  առանց էստակադայի, օդանավակայնի շենքը պահելն անիմաստ է. «Կազմված է ներսի դրսի  այս օղակներից  եւ էստակադայից,  եթե այս մասը քանդվի էլ որպես օդանավակայան չի կարող գործել»։ Ի դեպ, մի խումբ ճարտարապետներ պատրաստվում են դիմել քաղաքաշինության նախարարություն՝  Երեւանի քաղաքապետարանի տրված թույլտվությունը անվավեր ճանաչելու պահանջով: Մանրամասները՝ տեսանյութում