Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բարի գործերի սերմնացանը» պատմում է Հրաչյա Պողոսյանի մասին (տեսանյութ)

Հասարակություն
Diana-nkar-Avtandil

Այսօր տեղի ունեցավ ռուսաստանաբնակ հայ գործարար-բարերար Հրաչյա Պողոսյանի և նրա կատարած բարեգործությունների մասին պատմող «Բարի գործերի սերմնացանը» խորագրով գրքի շնորհանդեսը: Գիրքը լույս է տեսել 2015թ-ի դեկտեմբերին: «Նա միշտ բարի գործեր է կատարում՝ Ռուսաստանում, Հայաստանում, իր հայրենի Ագարակում, անգամ հեռավոր Մոնղոլիայում: Ամեն տեղ հայկական բարի հետքը թողել է: Երբ ինձ առաջարկեցին նրա կատարած գործերից մեկի մասին սցենար գրել, ես անձամբ ծանոթացա նրա հետ և ինչքան խորամուխ եղա նրա գործունեության մեջ, այնքան շատ հիացա նրա գործունեությամբ: Եվ ահա, ես գրեցի այս գիրքը, որին նա ընդառաջ, օժանդակեց և այսօր արդեն իմ գիրքը ձեր դատին եմ հանձնել: Բոլոր գործարարները չէ, որ կարող են իրենց միջոցները տրամադրել նման գործերի համար: Նա հայկական խաչքարեր է տեղադրել Լենինգրադում, բազմաթիվ բարեգործություններ է կատարել, նույնիսկ Պյոտր Մեծի ջարդված հուշարձանն է վերականգնել և տեղադրել տվել՝ ի նշան մեր երկու ժողովուրդների բարեկամության»,-նշում է գրքի հեղինակ Սերժ Մանուկյանը: Գրքի խմբագիր Ավթանդիլ Գրիգորյանն էլ իր հերթին հավելեց, որ գրական-գեղարվեստական առումով՝ գիրքը հայ ժողովրդի վարքագրական հուշարձանների շարունակությունն է: «Սա իր բնույթով վարքագրական յուրահատուկ հուշարձան է դարձել՝ ժամանակակից միջոցների օգտագործմամբ՝ մեր գրական մշակույթը զարգացնելու նորակերպություն է», -ասաց նա: Բանախոսների տեղեկացմամբ՝ Հրաչյա Պողոսյանի մտահաղացմամբ պետք է ստեղծվի նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշաքար, որը նա ցանկանում է տեղադրել Ծիծեռնակաբերդում կամ դրա հարակից տարածքում: «Գաղափարը Մշակույթի նախարարությանը դեռևս չի ներկայացվել, այն քննարկվել է Աղվան Հովսեփյանի հետ և նա խոստացել է, որ «Նիգ Ապարան» հայրենակցական միության անունից կօժանդակի դրան: Սակայն սա դեռևս քննարկման փուլում է, դեռևս Հրաչյա Պողոսյանի գաղափարն ու ցանկությունն է, որը առաջացել է Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունից հետո: Միգուցե դա խորհրդանիշը լինի հայ ազգի վերածնության: Աստծո հաջողությամբ կարող է կյանքի կոչվել կամ միգուց նաև կյանքի չկոչվի»: Diana- nkar girq