Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սաստիկ բքի և ուժեղ մառախուղի պատճառով շարունակում են փակ մնալ որոշ ճանապարհներ

Պաշտոնական
roads

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիությունն ապահովելու համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության 35 ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները հանրապետության տասը մարզերում շարունակում են աշխատել շուրջօրյա արտակարգ ռեժիմով: Գործի են դրվել համապատասխան բոլոր մեքենա-մեխանիզմները, ամբողջ բանվորական աշխատուժը: Չնայած եղանակային դժվարություններին, ճանապարհաշինարարներն արել են հնարավորինը, որպեսզի ավտոճանապարհները լինեն երթևեկելի: Ճանապարհի երթևեկելի հատվածների անցանելիությունը ապահովելուց հետո ճանշինների աշխատակիցներն իրականացրել են նաև կողնակների մաքրման և ճանապարհների երթևեկելի մասերի լայնացման աշխատանքներ: Հունվարի 7-ի դրությամբ հանրապետությունում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները հիմնականում բաց և երթևեկելի են։ Սաստիկ բքի և ուժեղ մառախուղի պատճառով շարունակում են փակ մնալ միայն Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։ Հիշեցնենք, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ 010)56-25-33 հեռախոսահամարով, որով քաղաքացիները կարող են լրացուցիչ տեղեկություն ստանալ տվյալ պահին միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության վերաբերյալ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն