Անանցանելի մայթեր՝ Ավանում. լուսանկարներ
Ամանորյա ձյան առատ տեղումներից անցել է արդեն մեկ շաբաթ, սակայն մայրաքաղաքի շատ փողոցներ դեռ շարունակում են մնալ ձյան հաստ շերտերի տակ: Այդպիսի փողոցներից է Ավանի Խուդյակով փողոցը: Առանց այդ էլ այս փողոցն աչքի չէր ընկնում կոկիկ մայթերով: Դե, տարածքում միայն սեփական տներ են, եւ ով ինչպես կարողացել, իր տան շեմը առաջ է բերել, արդյունքում փողոցը մնացել է գրեթե առանց մայթի: Իսկ այժմ այն պատված է ձյան հաստ շերտով: Փողոցով միայն մեքենաներ կարող են երթեւեկել: Հավանաբար հենց երթեւեկելի հատվածից էլ ձյունը մաքրել են դեպի մայթ՝ չմտածելով հետիոտնի մասին: Եվ այժմ քաղաքացիները ստիպված են սեփական կյանքը վտանգելով քայլել այդ հատվածով:
Ի դեպ, այսօր մեռելոց է, իսկ Խուդյակով փողոցը տանում է դեպի Ավանի գերեզմանոցներից մեկը: Հետաքրքիր է՝ ինչպես են մարդիկ առանց մեքենայի հասնելու այդտեղ:
