Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դժվարանցանելի է Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը

Հասարակություն
77d6467a11129d9c839152fd75106544

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  հունվարի 7-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը: Սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի է Արթիկ-Ալագյազ հատվածը: Գավառ-Մարտունի և Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածներում առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն