Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Հասարակություն
12476860_1080875435297519_1662660629_o

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Գորիս-Սիսիան, Գորիս-Տաթև ավտոճանապարհները: Դիլիջանի, Տաշիրի, Վարդենիսի և Մարտունու ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Սևանի, Գորիսի, Արթիկի, Մարալիկի տարածաշրջաններում ուժեղ քամիներ են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս նշված դժվարանցանելի ճանապարհահատվածներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում` բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն