Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձյան առատ տեղումներ՝ Նոր տարվա գիշերը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
snow6

«Դեկտեմբերի 30-ից եղանակային պայմանների լուրջ փոփոխություններ են կանխատեսվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը և բացատրեց. «Միջերկրական ծովի շրջաններում ներկա պահին ձևավորվում է բավականին հզոր ցիկլոն , որի առաջացման պատճառը Միջերկրական ծով թափանցող արկտիկական ցուրտ օդային հոսանքներն են , որոնք այս պահին արդեն գտնվում են Ռուսաստանի եվրոպական հատվածում և այնտեղ արդեն իսկ նկատվում է օդի ջերմաստիճանի ինտենսիվ անկում: Այդ ցիկլոնը մեր տարածք՝ Կովկաս, կտեղաշարժվի վաղը՝ օրվա երկրորդ կեսին: Վաղը ցերեկը արդեն երկրի ողջ տարածքը գտնվի դրա ամպամածության գոտում, իսկ կեսօրից հետո արդեն առանձին հատվածներում կսկսի ձյուն տեղալ»: Գագիկ Սուրենյանի տեղեկացմամբ՝   տեղումները կուժեղանան հատկապես դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին: «Հունվարի 2-ից միայն՝ կեսօրից հետո, տեղումներն աստիճանաբար կնվազեն: Ցիկլոնի ամենապիկ հատվածը սպասվում է Նոր տարվա գիշերը՝ այդ ժամանակ ձյան տեղումների ինտենսիվությունը կհասնի իր պիկին, այսինքն դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը կդիտվեն ամենառատ տեղումները : Ձյունից բացի, շրջանների մեծ մասում և հատկապես լեռնային շրջաններում ցիկլոնի անցումը կուղեկցվի ուժեղ քամիներով, բքով, տեսանելիության անկմամբ, ճանապարհներն էլ կպատվեն մերկասառույցով»,-նախազգուշացրեց Գագիկ Սուրենյանը և հավելեց, որ հունվարի 2-ից 3-ը ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում նվազելու է 16-18 աստիճանով:   Մանրամասները՝ տեսանյութում