Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարերային բնույթ ուներ այս տարին. Վահան Արծրունի (տեսանյութ)

Մշակույթ
arcruni

Երգիչ, երգահան Վահան Արծրունին դեկտեմբերի 25-ին հինգերորդ համերգով կամփոփի իր ստեղծագործական 30 եւ ծննդյան 50-րդ հոբելյանին նվիրված համերգաշարը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց. «Համերգն իրականացվում է ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով՝ ՀՀ առաջին տիկնոջ բարձր հովանու ներքո: Համերգում ներկայացնելու է սիմֆո-ռոք ուրույն ժանրը: Արծրունին հավելեց, որ առաջին փորձը ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցության եղել է դեռեւս 2000 թվականին: Ամփոփելով տարին՝ երաժիշտը նշեց, որ այն տարերային է եղել. «Տարերային բնույթ ուներ այս տարին: Ներքին կյանքում հսկայական իրադարձություններ եւ տարեվերջյան այս միջազգային իրարանցումը, իհարկե, իր անդրադարձը դեռ պետք է ունենա, եւ ես մի տեսակ սրտի տրոփյունով եմ ակնկալում այն փոփոխությունները, որոնց ենթակա կարող են լինել մեր երկիրը, մեր  քաղաքացիները: Այս ամենը, իհարկե, մեզ բոլորիս մտահոգում է, բայց նաեւ չպետք է թուլանանք: Ամենահեշտ բանը որեւէ բան չանելն է»,-նշեց նա՝ նկատի ունենալով Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները։