Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է հացադուլ հայտարարած ցմահ ազատազրկվածներին

Քաղաքականություն
d3a5f8147cffa7e38599b3d7b58ae9c9

Այսօր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է դեկտեմբերի 14-ից հացադուլի մեջ գտնվող մի խումբ ցմահ ազատազրկվածների։ Նաիրա Զոհրաբյանը հացադուլի մեջ գտնվող ցմահ ազատազրկվածների հետ քննարկել է վերջիններիս պահանջներն ու օրենսդրական այն խնդիրները, որոնք ներկայացրել են ցմահ ազատազրկվածները։ ԲՀԿ ղեկավարը հացադուլավորներին խոստացել է բոլոր այն հարցերը,  որտեղ իրապես արդար լուծման  խնդիր կա, եւ որոնք ենթակա են օրենսդրական կարգավորման, քննարկել խորհրդարանի քաղաքական ուժերի հետ, եւ հացադուլավորներին հորդորել է դադարեցնել հացադուլը։   ԲՀԿ մամուլի ծառայություն