Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծառերի սպանդ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
unnamed-46

Մի քանի շաբաթվա ընթացքում Ծիծեռնակաբերդում  120 ծառից մնացել են կոճղեր։ «Տասնյակ տարիներ եմ ապրում այստեղ, միշտ էլ եղել է խիտ անտառ, բայց հիմա ոչ մի բան չեն թողել»,- ասում է քաղաքացիներից մեկը։ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հարակից տարածքում  հատում իրականացվել է Երեւանի քաղաքապետարանի գիտությամբ և թույլտվությամբ։ Թանգարանի փոխտնօրեն Սմբատ Մանուկյանը նշում է։ «Այն ծառերը, որոնք վտանգ են առաջացանում, վթարային են, թեքված են, դրանք հատվել են»։ Չնայած  ծառերի միայն վերևի հատվածն է չորացած, հատվում է ծառն ամբողջապես։ «Որը որ վերևներն են, մենք հնարավորություն չունենք հատելու, մենք վիշկա չունենք, որ վերևից սանիտարական հատում անենք։ Որը բնից երեք-չորս մետր կանաչ է, մենք չենք կտրում»,- ասում է նա։ Երևանի քաղաքապետարանի  Բնապահպանության վարչության աշխատակիցներն էլ պնդում են՝  ոչ մի պատահական ծառ այստեղ չի կարող հատվել։ «Իհարկե գույքագրել են համապատասխան մասնագետները, այդ ծառերն անգամ համակարգիչի միջոցով ամբողջությամբ գրանցվել են, գույքագրվել են, հետո նոր աշխատանքները իրականացրել են»,- նշում է Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանը։ Արդյո՞ք   ծառերը  չեն  հատվում  հետագայում շինություն այստեղ  կառուցելու նպատակով։ Սմբատ Մանուկյանը պատասխանում է.  «Ռեպորտաժ է գնացել, թե ինչ-որ ծառերը հատում են կազինո կառուցելու նպատակով։ Այս տարածքում ի՞նչ կազինո կառուցել, որքանո՞վ է դա ճիշտ։ Միգուցե շինություններ այլ հեռավորության վրա՞ է կառուցվելու հարցին պատասխանում է՝ «Գնացեք տեսեք ո՞ր կողմն է հատված, հատված տարածքներ գոյություն չունեն»։ Ծառահատողները պնդում են, թե  գարնանը  ծառեր են տնկելու, բայց փաստն է այն, որ, օրինակ փշատերեւ ծառ աճեցնելու համար առնվազն 20  տարի է պետք։ Անկախ քաղաքապետարանի բացատրություններից՝ բնապահպանների համար անհասկանալի  է, թե այդ ծառերի 90 տոկոսն ինչու է հատվել։ Ի դեպ, չի բացառվում, որ այս տարածքները ամռանը չէին ջրվում, որպեսզի  ծառերը չորանային եւ արդարացվեին հատումները։