A
A
Փլուզվել է Սարալանջի փողոցի հենապատը
Դեկտեմբերի 21-ին, ժամը 08.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջ - Տերյան փողոցների խաչմերուկում գտնվող մոտակա լանջից տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ փլուզվել է ճանապարհի հենապատը (մոտ 9 քմ), որը, թափվելով երթևեկելի հատված, ճանապարհը դարձրել է դժվարանցանելի: Փրկարարները սահամանազատել են տարածքը և թափված քարերը տեղափոխել անվտանգ տարածք: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ-ը։