Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արա Ասոյան. «Եկեք մարդկանց չհարամենք, թող նորմալ ուտեն» (տեսանյութ)

Հասարակություն
asoyan-ara

Գլխավոր վարակաբան Արա Ասոյանին զարմացնում է` հեռուստաեթերից երբեմն այնպիսի մարդիկ ենք խորհուրդ տալիս՝ ինչպես սնվել Նոր տարուն, որոնք իրավասություններ չունեն: «Ամանորը տարին մեկ օր է լինում: Ճիշտ է հայերս երկարացնում ենք եւ մի քանի օր ենք նշում: Թող բոլորն էլ նշեն: Խորհուրդ եմ տալիս առաջին հերթին չչարաշահել խմիչքը եւ սննդամթերքը. չի կարելի ամեն ինչը մեկ օրում ուտել: Եւ տապակած ուտեստները, եւ խոզի բուդը եւ վրայից խմորեղենը, հետո մրգեր, կոմպոտներ, հյութեր: Բայց ես չեմ հիշում նման դեպք, որ տոներից հետո ամբողջ ազգը ընկնի հիվանդանոց: Եկեք մարդկանց չհարամենք, նորմալ ուտեն, իրենց Նոր տարին անցկացնեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է գլխավոր վարակաբան Արա Ասոյանը: Անդրադառնալով սուր շնչառական հիվանդություններին՝ նա նշեց, որ նախորդ տարվա համեմատ իրավիճակը հանգիստ է: Միեւնույն ժամանակ Հայաստանում շրջանառվում է 3 H1N1-ն է, B եւ H3N2 տիպի վիրուս: «Սակայն վտանգավոր շեմին մենք չենք հասել, լուրջ թվեր եւ ծանրագույն հիվանդներ մենք չունենք»: Ի դեպ, ամփոփելով տարին՝ Արա Ասոյանը նշեց, որ այս ամառ աննախադեպ շոգ էր եւ դրան բնորոշ եղան աղիքային հիվանդություններ եւ սննդային թունավորումներ, բայց կարողացան հաղթահարել: «Դեպքերը շատ էին, ճիշտ է շատ աշխատեցինք, ակտիվ աշխատեցինք, համենայն դեպս առանց զոհերի հաղթահարեցինք»,- եզրափակեց Արա Ասոյանը: