Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթարի է ենթարկվել հայտնի դերասանը. shamshyan.com

Հասարակություն
default-3

Այսօր` դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Ավան-Առինջի բնակիչ, 38-ամյա Մխիթար Ավետիսյանը Երևան-Եղվարդ ավտոճանապարհի Զովունիի խաղատների մոտ, իր վարած Nissan Xterra մակնիշի 34 ՕV 107 համարանիշի ավտոմենքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Հարվածի արդյունքում էլ բետոնե էլեկտրասյունը տապալվել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` ՃՈ հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Մանրամասներն՝ այստեղ