Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ականի պայթյուն՝ Տավուշի մարզում

Հասարակություն
timthumb.php_1

Դեկտեմբերի 18-ին, ժամը 10.48-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում՝ եկեղեցու հարևանությամբ, տեղի է ունեցել ականի պայթյուն: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Պարզվել է, որ երկու քաղաքացի ականի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել: Տուժածները տեղափոխվել են Նոյեմբերյան քաղաքի ԲԿ: Ականի պայթյունից մարմնական վնասվածքներ են ստացել 1965թ. ծնված Ա. Ս.-ն և 1954թ. ծնված Ա. Կ.-ն: Ա.Ս.-ն տեղափոխվել է Նոյեմբերյանի ԲԿ, իսկ Ա.Կ.-ն` Իջևանի ԲԿ: ՏԿԱԻՆ