Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքերը խոչընդոտել են, որպեսզի Մեքսիկայում հնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը» (տեսանյութ)

Մշակույթ
mansuryan

Հայաստանի պետական կամերային երգչախումբը եզրափակում է  Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը, որոնք իրականացվել են աշխարհի տարբեր երկրներում: Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ում «Ռեքվիեմը» միջոցառումների շրջանակներում բազմիցս հնչել է, նշում է, որ այդ առումով խնդիրներ են եղել. «Այն օրերին, երբ Մեքսիկայում պիտի հնչեր «Ռեքվիեմը»,  պարզվեց,  որ թուրքական դեսպանատունը մեծ ճնշում է գործադրել, որ դա  չհայտարարվի իբրեւ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ռեքվիեմ: Բայց մենք հաղթահարեցինք այդ դժվարությունը: Դա եղավ լուրջ դիմադրության արդյունքում, որի համար իրենց ջանքերն են դրել եւ’ Հայաստանի դեսպանատունը,  եւ’ հայ հասարակական գործիչները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց մաեստրոն: Հանդիպմանը ներկա էր նաեւ գերմանացի դիրիժոր Կլաոս Ալբերտ Բաուերը, ով անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը, նշեց. «Ես առաջին հերթին գերմանացի եմ, եւ մենք տեսել ենք Ցեղասպանություն մեր երկրում: Մենք զգայուն ենք այդ հարցում: Բայց ես իմ երկրում զգացել եմ, որ մենք բավականաչափ չենք հիշում դրա մասին: Այն, ինչ տեղի է ունեցել, այնքան սարսափելի է, որ դժվար է արտահայտել երաժշտությամբ»: