A
A
Կփոխհատուցվի Վարդուհի Վարդերեսյանի հուղարկավորության ծախսերը
ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դերասան Վարդուհի Վարդերեսյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ «Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության եւ թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման, մահարձանի և հուշատախտակի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն» ծրագրի միջոցներից 2015 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին կհատկացվի 3մլն 44 հազար 3 հարյուր դրամ հազ. դրամ: Որոշումն ընդգրկված է կառավարության վաղվա նիստում: Այն ներկայացնելու է Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: