Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ջուրը վառելիքի գնի է». Հ. Մարգարյան

Քաղաքականություն
margaryan

ԱԺ արտահերթ նիստում շարունակվում է «Ջրային օրենսգրքում» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին փաթեթի քննարկումը: Խնդրի վերաբերյալ ելույթ ունեցավ Հովհաննես Մարգարյանը, ով անդրադարձավ խմելու ջրի խնդրին: «Եթե հարեւան երկրներում նավթը կամ գազն է, ապա մեր երկրում ամենակարեւոր ռեսուրսը խմելու ջուրն է, էլ չեմ խոսում Սեւանի կարեւորության մասին: Ժամանակին ասում էին՝  մեր «Նաիրիտը», մեր ջուրը: Արդյունքում «Նաիրիտից»  ոչ մի բան չի մնացել, քարը քարին չթողեցին: Ասում են՝ Հայրենիքի ջուր: Հայրենիքի քաղաքացիներն ի վիճակի չեն գնել: 1 դոլար է ստացվում 1 լիտր ջուրը: Սա վառելիքի գին չէ՞, սա բենզինի գին չէ՞: Այսպիսի անխնա վերաբերմունք կարելի՞ էր ցուցաբերել, որ հիմա փորձում ենք շտկել»,-եզրափակեց նա: