A
A
Ձմեռ պապերի և Ձյունանուշների ստուգատես
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությունը, ավանդույթի համաձայն, այս տարի ևս հայտարարում է Ձմեռ պապերի և Ձյունանուշների ստուգատես՝ արտոնագրվելու և Նոր տարվա ու Սուրբ ծննդյան տոներին Հանրապետության հրապարակի տոնական միջոցառումներին մասնակցելու համար: Դեկտեմբերի 17-ին և 18-ին` ժամը 12:00-16:00-ն, ցանկացողները կարող են դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչություն: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչություն՝ 514-197 հեռախոսահամարով: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչություն